«Արտաշատում առաջիկայում քաղաքապետի ընտրություններ են սպասվում. գործող քաղաքապետ Արգամ Աբրահամյանը «Ծառուկյան» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է պատգամավոր, ուստի հրաժարական կտա: Սակայն դեռևս հստակ չէ, թե ովքե՞ր են առաջադրվելու: Ըստ շրջանառվող լուրերի՝ ԲՀԿ-ի ամենահավանական թեկնածուն ներկայիս փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն է, որը նաև Աբրահամյանների ազգականն է: Բայց հիմա այս պաշտոնը ձեռք գցելը ՀՀԿ-ի համար «կենաց-մահու» հարց է դարձել, քանի որ փորձում են Արտաշատն «ազատել» նախկին վարչապետ, ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանի ազդեցությունից: Մինչև ընտրությունները ՀՀԿ-ի հավանական թեկնածու էր համարվում Հովհաննես Ղազարյանը՝ Գազի Հովոն, ակայն պաշտոնի դիմաց նա ՀՀԿ-ին այդ քաղաքից պետք է լուրջ ձայներ բերեր, ինչը չի հաջողվել: Հիմա ՀՀԿ-ն նոր թեկնածու է փնտրում: «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց փոխքաղաքապետ Գ.Պողոսյանին, որն էլ ասաց. «Չեմ իմանում՝ ով ինչ մտադրություն ունի…մեր քաղաքապետը դեռ գալիս է աշխատանքի, մենք աշխատում ենք»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել