«ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից եղան մարդիկ, որոնք բարձրաձայնեցին բաժանված ընտրակաշառքի մասին, ակնարկեցին ձայների հաշվարկի ժամանակ իրենց քվեաթերթիկները կուսակից ընկերոջ օգտին դնելու մասին:

«Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց ՊԵԿ նախկին նախագահ Հովիկ Հովսեփյանի հետ: «Չկա տենց բան: Հիմա ով ինչ ձայն որ չի հավաքել, ամեն ինչ կարող է ասել, ես այդպիսի դեպք չեմ արձանագրել ոչ մի տեղ այդպիսի բան չի եղել»,- շտապեց հերքել նա: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդների քննադատություններին, Հովսեփյանն ասաց. «Դե, հիմա ես ի՞նչ անեմ: Ես վստահում եմ իմ թիմին, իմ մարդկանց, այն մարդկանց, ովքեր համարձակ այդ ամեն ինչն արել են, հիմա ես մտածեմ՝ ով ինչ է ասել, ավելին ասեմ Ձեզ՝ այդ մարդիկ եղել են բացարձակապես անկախ մարդիկ, հասկանո՞ւմ եք Դուք դա»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել