«Երևան-Ստեփանակերտ չվերթը, որի առաջին ուղևորը լինելու պատրաստակամություն էր հայտնել Սերժ Սարգսյանը տարիներ առաջ, այդպես էլ իրականություն չի դառնա: Պատճառները, բնականաբար, քաղաքական են. սա հետևանք է ԼՂ խնդրի լուծված չլինելու, ինչի պատճառով Ադրբեջանը սպառնում է օդում ոչնչացնել հայկական ինքնաթիռները: Մինչդեռ նկատենք, որ դեպի ԼՂՀ չվերթները կարող էին էապես նպաստել Արցախում զբոսաշրջիկների թվի ավելացմանը, քանի որ ցամաքային ճանապարհով դեպի Ստեփանակերտ գնալն, այնուամենայնիվ, ժամանակատար է և դժվար: Թեև մյուս կողմից, եթե իրապես գործադիր մարմինը խնդիր է դրել իր առջև զարգացնելու զբոսաշրջությունը մեր երկրում, ԼՂՀ գնալու համար կարող է օգտագործել նաև Գորիսի, Կապանի կամ Ջերմուկի օդանավակայանները, որտեղից մարդիկ մեքենայով ավելի արագ ու ավելի հեշտ կարող են հասնել Ստեփանակերտ: Բայց սա էլ, պարզվում է, առանձին խնդիր է. Ջերմուկի և Կապանի օդանավակայաններն այնպիսի անմխիթար վիճակում են, որ չեն կարող շահագործվել, իսկ Գորիսի օդանավակայանը ՊՆ ենթակայության տակ է, համարվում է ռազմական նշանակության օբյեկտ, և այնտեղով հնարավոր չէ քաղաքացիական չվերթներ իրականացնել: Արդյունքում՝ ստեղծվել է անհարմար իրավիճակ, և զբոսաշրջության համար Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը ուղևորվելը բարդություն է թելադրում: Բայց զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները չեն զլանում կրկնել, թե ամեն ինչ անում են տուրիզմի զարգացման համար»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել