Նախօրեին ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակ» կառույցի «Կենտրոնական ստորաբաժանումը» հայտարարություն է տարածել Սիրիայի կենտրոնական Համա նահանգի հյուսիսում՝ Ռահաբաթ Խատաբ բնակավայրում, կառավարական ուժերի դիրքերը հրթիռակոծելու վերաբերյալ. համաձայն հայտարարության՝ զոհված զինծառայողների շարքում են նաև 2 ռուս հրահանգիչներ:

Ի դեպ՝ նույն Համա նահանգում, որի որոշ բնկավայրերի և խաղաղ բնակչության անվտանգության ապահովման գործում ներգրավվել են նաև մի քանի ռուսական ստորաբաժանումներ, ևս 2 զինծառայողների զոհվելու վերաբերյալ տեղեկատվություն էր տարածվել նաև շուրջ 1 շաբաթ առաջ:

Իսկ ռուսական կողմն այսօրվա ընթացքում պաշտոնապես հերքել է միայն Պալմիրայում ընթացող մարտերում ռուս զինծառայողների մահվան մասին մի շարք միջազգային լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, մինչդեռ Համայի միջադեպերի վերաբերյալ պաշտոնական արձագանք դեռևս չի հնչել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել