Aravot.am-ը գրում է.
 Երեւանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցությունը 55 հոգանոց ցուցակ է ներկայացրել: Ցուցակում գերակշռում են մանկավարժները՝ 9 մանկավարժ, գործազուրկ չկա: Կան ծրագրավորողներ, պատմաբաններ, փաստաբաններ, բժիշկներ, գործարարներ ու ֆինանսիստներ, անգամ՝ ռեժիսոր ու ավիատեխնիկ: Ամենաերիտասարդը թիմում Արամ Բադասյանն է, որը 12-րդ հորիզոնականում է եւ նոր է դարձել 21 տարեկան:
 Զարուհի Փոստանջյանը հպարտությամբ ասաց, որ իրենց թիմում հիմնականում կանայք են. «Մեր ավագանու թիմի կանայք իրենց քանակով ավելին են, քան տղամարդիկ, սա մենք հատուկ ենք արել, որովհետեւ այսօր կանայք ավելի համարձակ են եւ ավելին կարող են անել: Նրանց ներգրավվածությունը պարտադիր է պետության զարգացման համար: Բոլոր այն երկրներում, որտեղ կանանց ներգրավվածությունը բարձր է քաղաքական կյանքում եւ այլ ասպարեզներում, այդ պետությունները դասվում են զարգացած պետությունների շարքին: Մենք փորձել են ներառել երեւանյան ողջ կարողությունը, եւ մեր ներկայացուցիչները նաեւ ունեն երկքաղաքացիություն: Դրանով մենք խրախուսում ենք մեր հայրենակիցներին, որ նրանք նույնպես ձեռք բերեն երկրորդ քաղաքացիությունը, որը չունեն եւ անմիջապես ընդգրկվեն ՀՀ քաղաքական կյանքի մեջ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել