Image resultՖիթնեսով կամ սպորտով զբաղվելուց առաջ բազուկի հյութի օգտագործումը հանգեցնում է ուղեղի զգալի երիտասարդացման, նրա աշխատանքի բարելավման: Այդ մասին գիտնականները գրել են Gerontology հանդեսում հրապարակված հոդվածում:

«Մենք բավական վաղուց գիտենք, որ ֆիզիկական վարժությունները բարերար ազդեցություն են ունենում ուղեղի վրա: Բայց մեր ոչ մեծ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ինտենսիվ ֆիզիկական բեռնվածությունները՝ բազուկի հյութի զուգակցմամբ, էլ ավելի շատ են փոխում հիպերտոնիայով հիվանդ տարեց մարդկանց ուղեղը, որն սկսում է նմանվել նրան, ինչ մենք տեսնում ենք երիտասարդների գլխում»,-հայտարարել է ԱՄՆ-ի Ուեյք-Ֆորեսթի համալսարանի աշխատակից Ջեկ Ռեջեսքին:

Բազուկի հյութը, բացի մի շարք օգտակար վիտամիններից, միկրոտարրերից, պարունակում է նաև նիտրատներ, ազոտի միացություն, որոնք օրգանիզմին օգնում են արտադրել ազոտի մոնօքսիդի մոլեկուլներ՝ կարևորագույն բիոմոլեկուլներ, որոնք պատասխանատու են արյունատար անոթների սեղմվելու և լայնանալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել