Image result for դպրոցներՎերջապես Եկեղեցու պատմության, երգի ու պարի, շախմատի ու այլ թիթիզություններից բացի՝ դպրոցներում մի այլ պիտանի առարկա են ներդնում էս տարվա սեպտեմբերից։

**************
Հայաստանի հանրակրթական համակարգում նոր փոփոխություններ են նախատեսվում, որպեսզի Հայաստանի կրթական համակարգը բավարարի ժամանակակից տեխնոլոգիական հասարակության պահանաջները: Այսպես՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում այսուհետև ներդրվելու է ձեռնարկատիրական կրթություն՝ 4 տարի տևողությամբ։

Տարրական դպրոցի 2-4 դասարաններում երեխաները այդ առարկան կուսանեն որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, հիմնական դպրոցի 5-7 դասարանի աշակերտներն էլ` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, ավագ դպրոցի 10-րդ դասարանում` որպես տեսական և 11-րդ դասարանում` որպես գործնական բաղադրիչներ։
****************

Մնումա մի քիչ էլ էդ հոգևոր-հումանիտար աշխարհից դուրս գալ դեպի ճշգրիտ գիտություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել