Картинки по запросу ակցիզային դրոշմանիշներըՀայաստանում շրջանառությունից հանվելու են 2013-2014 թվականների ակցիզային դրոշմանիշները: Դրանց շրջանառությունը կարգելվի 2017 թվականի հուլիսի 1-ից, իսկ ապրանքների համար, որոնք արդեն դրանցով դրոշմվել են, 2018-ի հուլիսի 1-ից:

2015 թվականի և դրանից հետո թողարկված ակցիզային դրոշմանիշները հարկատուի մասին բազմաթիվ տեղեկատվություններ են պարունակում, քանի որ թույլ են տալիս հաշվարկել ընկերության անվանումը, հասցեն, հարկատուի հաշվառման համարը, ապրանքի անվանակարգը, դրա չափաքանակի ծավալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել