Reed CombՄիգուցե շատ զզվելի է, բայց եթե դուք էլ ունենայիք նույն խնդիրը, ինչ հին ժամանակներում ապրող մարդիկ, ապա հաստատ կօգտագործեիք այս սանրը:

Հնէաբանները Հարավային Ամերիկայում վերջերս հայտնաբերել են մի ձեռագործ սանր, որը, պարզվում է, նախատեսված է եղել ոջլազատման համար:

Հնէաբանական հետազոտություններից հետո պարզվել է, որ երկկողմանի սանրը, որը գտել էին Հյուսիսային Չիլիում պեղումներ իրականացնելիս, օգտագործվել է ոջլոտ մարդկանց մազերը սանրելու միջոցով ոջիլներից ազատվելու նպատակով: Ի դեպ՝ սկզբում հնէաբանները գտել էին մի կնոջ կմախք, ով ապրել է մոտավորապես մ.թ. 500-1500 թվականներն ընկած ժամանակահատվածում, սակայն նրա ոսկորները տեղափոխելու ժամանակ նկատել կողքին դրված ձեռագործ սանրը, որի ատամներն այնքան կիպ են, որ կարծես միմյանց կպած լինեն:

Ոջիլները շատ փոքր մակաբույծ միջատներ են, որոնք ապրում են մարդու գլխամաշկի վրա, խայթում մաշկը և սնվում արյամբ: Բնականաբար, խայթոցը ուժեղ քոր է առաջացնում:

Ոջիլների առկայությունը միշտ չարիք է եղել ողջ մարդկության համար: Այս միջատներն ունեն շատ փոքր չափսեր, իսկ իրենց ածած ձվերը նրանց մարմնի կեսի չափ են, այդ իսկ պատճառով նրանցից ազատվելն իսկապես շատ դժվար է: Այս խնդրով տառապում էին հիմնականում երեխաները, դրա համար էլ ծնողները սովորաբար սափրում էին երեխաների գլուխները:

Երբ հնէաբանների թիմի ղեկավար Բեռնարդո Արիազան լաբորատորիայում մանրակրկիտ հետազոտում էր սանրը, դրա ատամների արանքում սատկած ոջիլներ ու ոջիլների ձվեր գտավ, ինչ էլ ապացուցեց առաջ քաշված վարկածներից մեկի իսկությունը:Image result for de-lousing comb in tacama Desert

Իհարկե, չիլիցիները միակը չեն, որ սանրերի միջոցով էին փորձում ազատվել ոջիլներից: Տարբեր վայրերում հնէաբանները բազմիցս են գտել տարբեր կառուցվածքով սանրեր, որոնց ատամիկների ծայրին նույնպես սատկած ոջիլներ են հայտնաբերվել:

«Սկզբում հակված էինք հավատալու այն վարկածին, որ սանրը միայն կոսմետիկ հարադրման նպատակով է օգտագործվել: Բայց, փաստորեն, դրանք ոջիլների դեմ էին օգտագործվում ու հատուկ էին պատրաստված այնպես, որ ոչ մի ոջիլ չկարողանար դուրս պրծնել»:

Բայց հարց է առաջանում, թե ոջիլներից ազատվելու համար ինչո՞ւ կանայք էլ երեխաների պես ուղղակի չէին սափրում իրենց գլուխները: Այս հարցին Բեռնարդիո Արիազան տվել է շատ պարզ պատասխան. «Սնափառությունն առավել կարևոր էր, քան քորի տհաճ զգացումից ազատվելը: Մարդիկ նախընտրում էին լինել ոջլոտ, բայց ոչ ժամանակավոր ճաղատ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել