Картинки по запросу Երկիր ԾիրանիԵրևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական գործընթացները համեմատ խորհրդարանական ընտրությունների անցնում են ավելի հանդարտ միջավայրում: Դա կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ Երևանի քաղաքային իշխանության համար պայքարում են ավելի քիչ ուժեր:

Դաշտում, թերևս, միակ ուժը, որը շունչ է հաղորդում այս պրոցեսներին, Ելք դաշինքն է: Ինչ վերաբերվում է Երկիր ծիրանի կուսակցությանը, ապա այստեղ միակ քիչ թե շատ երևացող ֆիգուրը Զարուհի Փոստանջյանն է: Չնայած վերջինս հանրային ճանաչում ունի, բայց մի անհամեստ հարց է մտատանջում: Այսքան ժամանակ Երկիր ծիրանի կուսակցության այլ անհատի չհանդիպեցինք ասպարեզում: Այս պայմաններում հարց է առաջանում՝ Զարուհու ինչ-որ հաջողության դեպքում ովքե՞ր են լինելու Երևանի ավագանու կազմում:

Հանրային հարթակում չեն երևում այդ կուսակցության այլ անդամներ: Արդեն հիմք ունենք կարծելու, թե Զարուհին պարզապես անուն-ազգանուններ է գրել, որոնք իրականում գոյություն չունեն: Մարդ կուսակցություն է Երկիր ծիրանին, թե՞ Զարուհին արդեն համակերպվել է պարտության հետ ու չի էլ փորձում գոնե ձևի համար թիմային իմիտացիա անել, կարծում եմ՝ դժվար է հստակ ասել:

Հ.Գ. Փոստանջյանն ասել է. «Քաղաքական պաշտոնում դու պետք է ունենաս, այո, էմոցիա: Առանց էմոցիայի դու չես կարող հաղթահարել որեւիցե խոչընդոտ»: Մեկն ու մեկը թող տիկինին փոխանցի, որ էմոցիոնալ լինելն ու ադեկվատությունից զրկվելը տարբեր հասկացություններ են: Ի դեպ՝ Փոստանջյանը դեռ երիտասարդ տարիներին է զրկվել ադեկվատությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել