Աշխարհի հայելին Բոլիվիայում է։ Ույունին (Salar de Uyuni) շշմեցուցիչ գեղեցկություն ունի։

Այն ունի 10.588 կմ2 տարածք ու աշխարհի ամենամեծ աղի լիճն է։

Ույունիիում կա մոտավորապես 10 միլիարդ տոննա աղ։

Շուրջբոլորը կարելի է տեսնել սպիտակ աղ։

Երբեմն ջրի բարակ շերտը աղը վերածում է արտացոլող հայելու, որն էլ Ույունիին հաղորդում է յուրահատկությունն ու ապշեցուցիչ գեղեցկությունը։

Աղի տակ կա լիթիումի քլորիդ, ու իրականում աշխարհի լիթիումի 70%-ը հենց Ույունիում է։

Աղն առաջացել է մի հսկայական լճից, որի չորանալուց հետո աղը մնացել է այստեղ։

Սա զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է։

Պետք է նշել, որ Ույունի այցելելիս անպայման պետք է արևապաշտպան քսուք օգտագործել։

Աղի արտացոլումը մակերեսը դարձնում է շատ պայծառ ու էքստրա ուժ է հաղորդում արևի ճառագայթներին։

Տեղի բնակիչները «աղե հյուրանոցներ» են պատրաստել՝ աղի մեծ պաշարներ օգտագործելով։ Նույնիսկ զուգարաններն են պատրաստված աղից։

Հայելային էֆեկտը ավելի հաճախ լինում է մարտ և ապրիլ ամիսներին՝ անձրևների ժամանակ։

Իսկ թաց սեզոնի ժամանակ Ույունին վերածվում է մեծ աղի լճի։

Ույունին այնքան մեծ է, որ նույնիսկ տիեզերքից հնարավոր է տեսնել աղը։

Գիշերը աստղազարդ երկինքն ուղղակի հեքիաթային տեսք է տալիս Ույունիին։

Ձեզ կթվա, թե կանգնած եք հսկայական հայելու վրա։

Աշխարհի տարբեր ծայրերից ճանապարհորդներ ու լուսանկարիչներ գալիս են տեսնելու Ույունիի զարմանահրաշ գեղեցկությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել