People ամսագիրը հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսին ճանաչել է 2017թ. ամենագեղեցիկ կին: Ռոբերթսն այս տիտղոսին արժանացել է 5-րդ անգամ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Առաջին անգամ նա թերթի շապիկին որպես աշխարհի ամենագեղեցիկ կին հայտնվել է 1991թ.՝ 23 տարեկան հասակում:

 49-ամյա Ռոբերթսի խոսքով՝ այժմ ինքը դժվար է հավատում տեղի ունեցածին: «Գեղեցկուհին» ֆիլմի աստղը իր գործընկեր և ընկեր Ջորջ Քլունիից առաջ է անցել. նա ընդամենը երկու անգամ է ճանաչվել աշխարհի ամենասեքսուալ տղամարդ: Ռոբերթսն այս կապակցությամբ կատակել է՝ ասելով, որ ինքն այդ փաստը հիշատակում է Քլունիին և նրա կնոջն ուղղված սուրբծննդյան բացիկում:

  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել