Похожее изображениеԲրնձի թեմայով

Հեսա գնալու են պաթետիկ, լացակումած ստատուսները, ու սկսելու են ՍԱՊԾ֊ի վրա տակառ գլորողների հսկա բանակով ավել-պակաս խոսել։ Ես հաստատ այս գործընթացի մեջ կեղծիք եմ զգում։ Գուցե ձևի համար այդ 28 կգ-ն արտադրել են, ինչը շատ փոքր թիվ է, որը, կոպիտ ասած, կարելի էր նաև վաննայի մեջ աճեցնել։ Հիմա ինձ ուզում եք համոզել, որ նրանք սուպերմարկետներին տվել են ընդամենը 28 կգ ապրա՞նք։ Չեմ հավատում, не верю։ Բ կատեգորիայի խանութը նույնիսկ 100 կգ-ից պակաս չի վերցնում։ Էդ ո՞նց եղավ՝ ծիծաղելի 28 կգ ապրանքը տվեցին մի քանի սուպերմարկետի։ Դա նույնիսկ ցուցափեղկի վրա հերիք չի անի ցուցադրել։ Ինձանից, որ 28 կգ հաճար ուզեն, ես նույնիսկ չեմ ծախի, կնվիրեմ, ուր մնաց հաճարից մի քանի անգամ շատ ծախվող սնունդը։ Ախպոր պես, լոլոներ չկարդաք, սուպերմարկետը նույնիսկ 7000 դրամանոց պիստակը 28 կգ-ով չի ստանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել