SenateChambers-1440x954Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգային սենատն օրերս ընդունել է բանաձև, որով ապրիլը հռչակվում է Հայոց ցեղասպանության ճանաչման, անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման, Միացյալ Նահանգների կառավարությանն ուղղված՝ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու պահանջի ամիս. հաղրոդում է Asbarez-ը:

Սենատոր Էնթոնի Պորտանտինոն ևս մեկ անգամ կարևորել է ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ ճանաչելու անհրաժեշտությունը և հայերենով մեջբերել Վիլյամ Սարոյանի խոսքերը: Փաստաթղթում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում հայկական կողմին վերադարձնել բոլոր պատմական եկեղեցիներն ու եկեղեցական անշարժ գույքը:

«Մեծ պատիվ է երկրում ներկայացնել հայ-ամերիկյան ամենամեծ միությւոնը: Մեծ հույսեր ունեմ, որ Կալիֆոռնիայի բարձր ու հստակ ձայնը Վաշինգտոնին և նախագահին վերջնական վստահություն կտա ճիշտ քայլ կատարելու համար և թույլ կտա մարդկանց վերջիվերջո ապաքինվել 102 տարի առաջ տեղի ունեցած սարսափից»,-նշել է սենատորը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ի լրումն բանաձևի ընդունման՝ Սենատում ցուցադրվել է օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել