ԱՄՆ Կոլորադո նահանգում ամեն տարի նշում են Մայք անունով հավին նվիրված տոնը: Տարօրինա՞կ է: Ահա թե որտեղից է գալիս տոնի պատմությունը:

1945 թվականին Լոյդ Օլսոն անունով մի ֆերմեր իր կնոջ հետ թռչնաբուծությամբ էր զբաղվում: Ամեն օրվա պես, երբ նրանք վաճառելու նպատակով գլխատեցին մոտավորապես 50 հավի, բոլորը սատկեցին՝ բացի մեկից՝ Մայք անունով հավից:Mike The Headless Chicken

Մայքի պատմությունը սկիզբ է առել Դենվերից 300կմ հեռու գտնվող Ֆրուիտա քաղաքում: Մինչ տարբեր աղբյուրներ փաստարկներ էին բերում, թե որ ձեռքով է ֆերմերը գլխատել Մայքին, հավը, հաշվի չառնելով իր վնասվածքները, շարունակում էր ապրել:

«Բոլորի գլուխները կտրվում էին, ապա նետվում ամանի մեջ, սակայն այդպես չեղավ հավերից մեկի հետ, ով անգամ գլխատումից հետո թռչկոտելով այս ու այն կողմ էր վազվզում»,- լրատվամիջոցներին պատմել էր ֆերմեր Օլսոնի թոռնիկը:

Հավին փակ արկղի մեջ գցելուց հետո Օլսոնը գնաց քնելու՝ կարծելով, որ հավն ընդամենը ժամեր անց կսատկի: Բայց երբ առավոտյան վերադարձավ, տեսավ, որ Մայքը դեռևս ողջ է: Լոյլդ Օլսոնը խելացի գտնվեց և տեղի ունեցածը որոշեց օգտագործել իր ու իր բիզնեսի համբավը հայտնի դարձնելու համար:Man Suit Headless Chicken Mike

Մինչ Օլսոնը բոլորի հետ գրազ էր գալիս, որ ունի անգլուխ, բայց ողջ հավ, լուրերը արագ տարածվում էին ողջ Ամերիկայով մեկ: Ընդամենը օրեր անց բազմաթիվ մարդիկ հարյուրավոր կիլոմետրեր էին ճամփորդում, որպեսզի տեսնեն առեղծվածային թռչնին:

Մայքը կարողացավ ավելի քան 18 ամիս ապրել, իսկ այդ ընթացքում Օլսոնը հատուկ ձևով կերակրում էր նրան. ջրի հետ խառնում էր հեղուկ ուտելիք և այն լցնում Մայքի կերակրափողի մեջ:

Իրականում շատ հավեր են եղել, որոնք գլխատումից հետո մի քանի րոպե ու մինչև անգամ մի քանի ժամ կարողացել են ապրել ու կուրորեն վազվզել: Գլխատման արդյունքում հավերը զրկվում են իրենց ուղեղներից և ողնուղեղներից, բայց Մայքի դեպքում այնպես էր ստացվել, որ պահպանվել էր նրա ողնուղեղը, ինչի շնորհիվ նա շարունակում էր ապրել:Triple Headless Chicken Mike Mason Jar

1947 թվականին, երբ Մայքն ու Օլսոնը Ֆոնիքսի հյուրանոցներից մեկում էին, հավն սկսեց հազալ: Այդ գիշերը ճակատագրական դարձավ Մայքի համար, քանի որ գլխատումից մեկ ու կես տարի անց նա վերջիվերջո սատկեց: Բարեբախտաբար, Մայքի վզի հատվածում արյունը մակարդվել էր, ու արյան փոքր գնդիկ էր գոյացել, ինչի շնորհիվ 18 ամսվա ընթացքում նրա օրգանիզմից արնահոսություն տեղի չէր ունեցել. փակվել էր նրա վզի հատվածի արյունատար անոթի կտրվածքի հատվածը:

Մինչ այժմ էլ Մայքի հայրենի քաղաքում՝ Ֆրուիտայում, ամեն տարվա հունիսին մարդիկ հավաքվում և նշում են Մայքի հիշատակը: Նրան նվիրված տոնի շրջանակներում կազմակերպվում են մրցույթներ, թե ով հավի ամենաշատ թևիկները կուտի, ով ամենաարագը 5կմ կվազի և այլն:Metal Statue Mike Headless Chicken

Մայքի՝ անգլուխ հավի հիշատակը հարգելու համար վերջերս քաղաքում տեղադրվել է նաև նրա արձանը՝ պատրաստված մետաղյա թափոններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել