Картинки по запросу ալիկ երոյանցԱյսօր ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովը Սուխումիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան դեմ չէ Աբխազիայով դեպի Հայաստան տրանզիտային ճանապարհի վերականգնմանը: Լավրովի խոսքով՝ նշվածն իրականացնելու համար նույնիսկ առկա է իրավական հիմք: Հայկական կողմը ևս հայտնել է իր պատրաստակամությունն այդ հարցում: Դեմ չէ նաև Աբխազիայի նախագահը, ով պնդել է, թե դա բխում է իրենց շահերից, քանզի հավելյալ բյուջետային եկամուտներ կապահովի: Ինչ վերաբերում է Թբիլիսիին, ապա այստեղ ևս խնդիր գոյություն չունի, քանզի վրացական կողմն իր լիակատար համաձայնությունն է հայտնել և ևս շահագրգռված է տարանցիկ այդ ուղու գործարկմամբ: Ի հավելումն վերոնշյալին՝ առկա է նաև միջնորդ շվեյցարական կողմի մասնակցության շուրջ պայմանավորվածություն առ այն, որ շվեյցարական ընկերությունը կիրականացնի ողջ գործընթացի նկատմամբ հսկողությունը, որպեսզի գործընկերային հարաբերությունների դաշտում կողմերի միջև պահպանվի չեզոքություն և անաչառություն:

Հ.Գ. Թվում է, թե նշված շահագրգիռ 4 կողմերից և ոչ մեկը դեմ չէ Ռուսաստանից Աբխազիայի, ապա նաև Վրաստանի տարածքով Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների իրականացման գործընթացն իրականություն դարձնելուն, սակայն, միևնույն ժամանակ, ռուս-վրացական հարաբերությունների լարվածության ֆոնին՝ կապված նույն աբխազական և հարավօսական հարցերի հետ, խոչընդոտները հաղթահարելը դեռևս այնքան էլ հեշտ գործ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել