Картинки по запросуԵրեխաներին դպրոցներում ուզում են սովորեցնել, որ դրամը միջոց է, ոչ թե նպատակ:
Լավ, ենթադրենք՝ դրամը միջոց է՝ հասնելու որոշ նպատակների, իրագործելու որոշ քայլեր: Այդ դեպքում ի՞նչ են այն բոլոր միջանկյալ գործողությունները, որոնք պետք են նպատակի միջոցին՝ դրամին հասնելու համար. միջոցի միջոցնե՞ր ինչ է...
Ո՞վ է թույլ տվել առանց այն էլ լիքը կապանքների ու բարդույթների մեջ գտնվող հանրության սերունդներին ավելի մեծ խաբկանքի ու ստրկամիտ դաստիարակության մղել: Դրամը հենց էլ նպատակ է. շատ դրամ ունենալու համար պետք է շատ սովորել, շատ աշխատել, ազնիվ լինել աշխատանքում ու հարաբերություններում. սրանք են զարգացման շարժիչները:
Պետք է կարողանալ սովորեցնել դրամի նշանակությունը, դրա տված հնարավորությունները: Զուր չէ, որ մեծերը նշում են՝ փողի ղադրը պետք է իմանալ: Այլ է հարցը, որ պետք է կրթեն՝ ինչպե՞ս պետք է ծախսել դրամը, իսկ դա համապարփակ կրթություն է՝ գիտականից մինչև բարոյախրատական հարթության:

«Դրամը միջոց է» դոգմայով ենք մեծացել, որ ամեն ինչի այսօր հասնելու ամենառաջնային ուղին դիտարկվում է դրամ առաջարկելը:
Թարգե՛ք, աշխարհն այսօր պրակտիկ է, պաթետիկ կրթությունով երկիր չես զարգացնի։

Հ.Գ. Ներդնել ձեռնարկատիրական կրթություն՝ առանց երեխայի մեջ դրամի նկատմամբ ճիշտ գիտակցություն սերմանելու, մարազմատիկ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել