4478682Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ը կխստացնի Հյուսիսային Կորեայի, Իրանի և Սիրիայի դեմ պատժամիջոցները: Այս մասին բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

«Մենք ավելի շատ պատժամիջոցներ կկիրառենք Հյուսիսային Կորեայի նկատմամբ»,- ասել է նա:

Ֆինանսների նախարարը հավելել է, որ սահմանափակումները կկիրառվեն ԿԺԴՀ քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ, այլ ոչ թե երկրում գործող չինական ընկերությունների դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել