Картинки по запросу սուրբ գիրքՄինչ աշակերտները խոսում էին, նույն ինքը՝ Հիսուսը, եկավ կանգնեց նրանց մեջտեղը և ասաց նրանց.
-Խաղաղությո՜ւն ձեզ, ես եմ, մի՛ վախեցեք։
Նրանք, վախեցած և սարսափած, կարծեցին, թե մի ոգի են տեսնում։ Բայց նա ասաց նրանց.
-Ի՞նչ եք իրար խառնվել և ինչո՞ւ եք կասկածներ ունենում ձեր մտքում։ Նայեցե՛ք իմ ձեռքերին և ոտքերին, հենց ե՛ս եմ։ Շոշափեցե՛ք ինձ և կտեսնեք, որ միս ու ոսկոր ունեմ, մի բան, որ ոգին չի ունենում։
Այս ասելով՝ նա իր ձեռքերն ու ոտքերը ցույց տվեց նրանց։
(Ղուկասի ավետարան 24:36-40)

Եղբայրնե՛ր, դուք ձեզ շատ երջանիկ համարեցեք, երբ զանազան փորձությունների մեջ ընկնեք։ Իմացե՛ք, որ փորձությունը համբերություն է ծնում, եթե ձեր հավատը փորձությանը դիմանա։ Իսկ համբերություն պետք է ունենալ մինչև վերջ, որպեսզի ամբողջական ու կատարյալ լինեք, և ձեզ ոչ մի բան չպակասի։ Եթե ձեզնից մեկն զգում է, թե անհրաժեշտ իմաստությունը չունի, թող խնդրի Աստծուց, որ բոլորին տալիս է առատորեն և սիրահոժար կերպով, և Աստված կտա նրան։ Բայց թող խնդրի հավատո՛վ, առանց երկմտելու, որովհետև երկմիտ մարդը նման է ծովի ալիքներին, որոնք շարժվում ու տարուբերվում են հողմերից։ Այդպիսի մարդը թող չակնկալի, որ Տերը կտա իր խնդրածը, որովհետև երկմիտ մարդն անհաստատ է իր արած բոլոր քայլերում։
(Հակոբոս առաքյալի նամակը 1:2-8)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել