1․ 1903 թ․ հունվարին Թոմաս Էդիսոնը Տոպսի անունով փղին սպանեց էլեկտրականությամբ, որպեսզի ցույց տա փոփոխական հոսանքի վտանգավորությունը և միաժամանակ ապացուցի, որ իր՝ մշտական հոսանքի համակարգը շատ ավելի լավն է և անվտանգ։ Տոպսիին կերակրում էին գազարով, որի մեջ ցիանիդ էր ներարկված, այնուհետև նրա միջով փոփոխական հոսանք անցկացրին՝ 6000 վոլտ։ Փղի «սպանությանը» մասնակցում էր 1500 մարդ, իսկ Էդիսոնն անգամ տեսախցիկով նկարահանել է այս իրադարձությունը։

2․ Ջեյմս Ուոթսոնը, ով ԴՆԹ-ի երկպարույր կառուցվածքն է հայտնաբերել, համարում է, որ հիմարությունը հիվանդություն է, որը հնարավոր է բուժել, կամ որ աֆրիկացիները իրենց էությամբ պակաս ինտելեկտուալ են, և որ ինքը երբեք աշխատանքի չի ընդունի գեր մարդկանց։ Չնայած իր գիտական մի շարք նվաճումներին՝ Ուոթսոնը հաճախ է սադրիչ գաղափարներ արտահայտում և արհամարհում է այլ գիտնականների՝ գենետիկայի վերաբերյալ կարծիքները։

3․ Ռուդոլֆ Դիզելը՝ դիզելային շարժիչի հայտնագործողը, ինքնասպան է եղել 1913 թ․, քանի որ համարում էր, որ իր գյուտը չի կարող հաջողության հասնել։ Բացի այդ՝ Դիզելի մահից չորս տասնամյակ անց նրա գյուտը սկսեց գրավել ծովային և բեռնատարային շուկաները, իսկ ավելի ուշ այն եվրոպական ավտոմեքենաների շուկայում մեծ տեղ զբաղեցրեց։

4․ Ռոբերտ Օգաստես Չեզեբրոն՝ ամերիկացի քիմիկոս և վազելինի «հեղինակ», այնքան վստահ էր իր գյուտի վրա, որ ամեն օր դիտմամբ մեկ մեծ գդալ օգտագործում էր դրանից։ Հենց նա է սկսել վազելինի բիզնեսը և հիմնել է Chesebrough Manufacturing ընկերությունը։ Մինչև իր արտադրանքը վաճառքի հանելը նա ինքը փորձում էր վազելինը այրվածքների և վնասվածքների վրա։ Նա ինքն իր մաշկի վրա վնասվածքներ էր անում թթուներով և կրակով, այնուհետև մերսում էր դրանք վազելինով։

5․ Ջոն Շեպերդ-Բարոնը բանկոմատ ստեղծելու միտքն ունեցել է լոգանք ընդունելիս։ Ի սկզբանե նա մտածում էր 6-նիշանի PIN կոդի մասին, սակայն այդ գաղափարը կնոջ հետ քննարկելուց հետո նա կրճատեց նիշերի թիվը մինչև 4, քանի որ կինը չէր կարողանում չորս թվից ավելի հիշել։ Աշխարհում առաջին բանկոմատը տեղադրվել է Լոնդոնի հյուսիսում գտնվող Barclays բանկի մասնաճյուղում։ Բանկոմատների օգտագործումն սկսվել է 1973 թվականից, երբ դրանցից 2000-ը վաճառվեց և տեղադրվեց ԱՄՆ-ի տարբեր վայրերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել