ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որը կոչված է պաշտպանելու աշխատանքի ազգային շուկան և խթանելու երկրում արտադրված ապրանքների գնումը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հայտնված հաղորդագրությունում։

Փաստաթուղթը կոչվում է «Գնի՛ր ամերիկյանը և վարձի՛ր ամերիկացիներին»։ Սպասվում է, որ դրա գործողությունը կհանգեցնի վիզային քաղաքականության, ինչպես նաև պետական գնումների ու առևտրային համաձայնագրերի անցկացման պայմանների փոփոխման։

Մասնավորապես այն ուղղված է ԱՄՆ-ում արտադրված ապրանքների մասնաբաժնի մեծացմանը կառավարական կառույցների կողմից պետական գնումների ընթացքում։

Թրամփը հանձնարարել է ՆԳՆ-ին, Արդարադատության նախարարությանն ու Ազգային անվտանգության նախարարությանն առաջարկություններ առաջ քաշել ծրագրերի փոփոխման վերաբերյալմ որը թույլ է տալիս ամերիկացի գործատուներին աշխատողներ վարձել արտերկրից։

ԱՄՆ կառավարությունը 85 հազար ժամանակավոր աշխատանքային H-1B վիզա է բաշխում օտարերկրացիների շրջանում վիճակախաղի օգնությամբ, ծրագիրը հիմնականում կիրառվում է տեխնոլոգիական ոլորտում։

Նախագահի վարչակազմի նպատակն է համոզվելը, որ նման վիզաները տրվում են միայն ամենաորակավորված մասնագետներին։

Reuters-ի տվյալներով՝ անցած տարի ԱՄՆ-ում Facebook-ի աշխատողների ավելի քան 15 տոկոսն աշխատել է ժամանակավոր աշխատանքային վիզայով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել