Tert.am-ը գրում է․

Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր Մյունխենի «Բավարիային», որին հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 3:2:

Առաջին խաղակեսում գոլ չի խփվել:

Երկրորդ կեսի մեկնարկից 8 րոպե անց Լևանդովսկին 11 մետրանոցից դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը:

76-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հավասարեցրել է հաշիվը, իսկ 2 րոպե անց Ռամոսը պատահմամբ գնդակն ուղարկել է սեփական դարպասը:

84-րդ րոպեին Արթուրո Վիդալը 2-րդ դեղին քարտով հեռացվել է խաղադաշտից: Թիմերը 1:2 հաշվով գնացին լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակում «Ռեալն» անկասելի էր, կարողացավ խփել 3 գոլ:

Նախ 105-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն բացահայտ խաղից դուրս վիճակից գրավեց դարպասը, ապա 5 րոպե անց Մարսելոյի փայլուն անցումից հետո գնդակն ուղարկեց արդեն դատարկ դարպասը:

Երկու րոպե անց Մարկոս Ասենսիոն դրեց խաղի վերջակետը՝ 4:2:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել