Այս պատմությունը սկսվեց մի հետաքրքրասեր տղայի ուսումնասիրությունից: Էստոնիայի Կուրտնա տարածքի լճերից մեկի մոտ զբոսնելիս տղան ափին հետքեր հայտնաբերեց: Դրանք տանում էին ջրի մեջ, ոչ մի տեղ դուրս չէին գալիս:

Երեխան ընկերներին և ծնողներին պատմեց իր գտածոյի մասին, ժամանակի ընթացքում նրա խոսքերը հասան ռազմական պատմության տեղի ակումբին: Լճի ափերը զննելուց հետո էնտուզիաստները հասկացան՝ ինքնուրույն գլուխ չեն հանի անսպասելի գտածոյից:

Տղամարդիկ գնացին հզոր բուլդոզեր բերելու: Պարզվեց՝ հենց լճի ափի մոտ հին տանկ կար: Դրա քաշը 27 տոննա էր:

Պարզվեց՝ գտածոն Т-34/76А տանկ է: Սակայն տանկի վրա հայտնաբերվեց ոչ թե խորհրդային, այլ գերմանական մակնշում: Ըստ ամենայնի՝ այդ Т-34-ը Ռեյխի բանակի ձեռքն էր ընկել 1944 թ. ամառվա մարտերի ժամանակ:

Այդպիսով՝ այն հասցրել էր կռվել և՛ ԽՍՀՄ-ի կողմից, և՛ նացիստական Գերմանիայի: Տանկը ճահիճն էր ընկել 1944թ. աշնանը:

Նահանջող գերմանացիները մեքենան նետել էին լիճը, որպեսզի այն բաժին չհասներ հաղթողներին:

Ավելի քան կես դար ճահճի ջրի տակ մնացած մեքենան հիանալի վիճակում է: Դրա բոլոր համակարգերը՝ բացի շարժիչից, պատրաստ են աշխատել:

Ճահճից հանելուց հետո տանկը նախատեսվում է ամբողջովին վերականգնել և ուղարկել ռազմական պատմության տեղի թանգարան:

    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել