Ֆրանսիան պետք է շարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպաստելուն ուղղված գործունեությունը: Այդ մասին Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Դյուպոն-Էնյանը:

 «Ֆրանսիան ամբողջությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում է: Մենք պետք է շարունակենք խաղաղ գործընթացը բոլոր կողմերի միջև` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է նա:

 Անդրադառնալով Փարիզում հայկական հիշողության կենտրոն ստեղծելու ծրագրին` Էնյանն ասել է, որ կողմ է դրան: «Շատ ազգեր են Փարիզում Ֆրանսիայի աջակցությամբ ստեղծել ազգային կենտրոն կամ հուշահամալիր: Այդ կենտրոնները Ֆրանսիայի բաց լինելու ավանդույթն են ներկայացնում»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել