Картинки по запросу Ադրբեջան զորավարժությունԱդրբեջանում Իլհամ Ալիևի պլանի համաձայն՝ ապրիլի 16-ից լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ զորավարժություններին մասնակցում են 30 հազար զինծառայող, 250 տանկ և զրահամեքենա, հրթիռա-հրետանային 200 համակարգ, մարտական 25 ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր: Կիրակի օրը մեկնարկած զորավարժությունները շարունակվելու են հինգ օր և ավարտվելու են ապրիլի 21-ին:

Զորավարժություններն անցկացվում են բարդ ռելիեֆային պայմաններում մարտ մղելու սցենարով: Հրթիռա-հրետանային համակարգերը դուրս են բերվել կրակային դիրքեր, ստեղծվում են գրոհային խմբեր, վերատեղակայվում են ստորաբաժանումներն ու հրամանատարային կետերը:

Զորավարժությունների փաստը չի կարելի լրիվ անտեսել և որևէ կերպ հաշվի չառնել, ավելին՝ սա հնարավորություն է, որպեսզի ուսումնասիրվեն հակառակորդի հնարավորություններն ու ռազմական ուժերի դասավորվածությունը:

Ամեն դեպքում համոզված եմ՝ նմանատիպ զորավարժությունները լարվածություն են ստեղծում և դրանք պետք է մշտական ուշադրության կենտրոնում պահել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել