Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավը աշխարհի ամենահայտնի նկարներից է:

Նկարը պատկերում է Հիսուս Քրիստոսին և նրա աշակերտներին համատեղ վերջին ընթրիքի ժամանակ:

Դրանից կարճ ժամանակ անց Փրկիչը խաչվեց:

Վարկած կա, որ Հիսուսի և Հուդայի կերպարները նույն մարդն է մարմնավորել իր կյանքի երկու տարբեր փուլերում:

Պատմության համաձայն՝ դա Վինչիից մոտ 7 տարի պահանջվեց այդ գլուխգործոցն ավարտելու համար:

Այդ ամբողջ ընթացքում նա ապրեց Միլանում և այդ քաղաքի բնակիչներին որպես մոդել օգտագործեց իր նկարի հերոսների համար:

Սակայն Հիսուսին համապատասխան դեմքով մեկին գտնելը շատ դժվար էր:

Երկար որոնումներից հետո ավելի քան 100 տղամարդուց դա Վինչին գտավ երիտասարդի՝ Պյետրի Բենդինելիին, ում դիմագծերում համադրվել էին գեղեցկությունը և անմեղությունը:

Վերջին 6 ամիսներին իտալացի նկարիչն ավարտեց Հիսուսին նկարելը, բայց հետո ևս մեկ դժվար խնդիր առաջացավ՝ Հուդայի դեմք գտնել:

Մի քանի տարվա որոնումներից հետո դա Վինչին մեկին գտավ Հռոմի մահապարտների խցում:

Այդ կալանավորի հանցավոր և վատ վարքը նրան «իդեալական» մոդել էր դարձնում Հուդայի կերպարի համար:

Նկարելու ժամանակ կալանավորը դա Վինչիին հարցրեց՝ արդյոք նա իրեն հիշում է:

Նկարիչը սկզբում նրան չճանաչեց, բայց փոքր զրույցից հետո պարզվեց, որ այդ մարդն արդեն կեցվածք ընդունել էր… Հիսուսի պատկերի համար 7 տարի առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել