Tert.am-ը գրում է.
 Մերձմոսկովյան շրջանում ձերբակալված Աբրոր Ազիմովը խոստովանել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության կազմակերպման գործում իր մեղքը: Այդ մասին Բասմանի դատարանում լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Արմեն Զադոյանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
 «Նա խոստովանում է մեղքը»,- ասել է փաստաբանը՝ չհստակեցնելով մանրամասները: Մոտ ժամանակներս, ինչպես սպասվում է, դատարանը կսկսի Ազիմովի կալանքի վերաբերյալ նիստը:
 Ավելի վաղ հաղորդվել է, որ Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կազմակերպիչներից մեկը` Աբրոր Ազիմովը, որը ծագումով Կենտրոնական Ասիայից է: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել