Որոշ մարդկանց համար շատ դժվար է թողնել իրենց սիրելի մարդկանց, իսկ այս բժշկի համար ամեն ինչ շատ ավելի դժվար է եղել, քան կարելի է պատկերացնել։

1931 թվականին բժիշկ Կառլ Թանցլերը սիրահարվեց իր հիվանդին, ով տառապում էր տուբերկուլյոզով։ Այս սերը ստիպեց բժշկին անել ամեն բան, որ նրան իր կողքին պահի։ Նա հանեց կնոջ դիակը շիրիմից ու պահեց այն կախիչներով, մոմով ու մետաքսով։
Դրեզդենում 1877 թվականին ծնված գերմանացի բժիշկը մինչ 1910 թվականը ապրել է Ավստրիայում։ 1920-ին նա ամուսնացել է ու ունեցել երկու երեխա, և ընտանիքը մեկնել է Ֆլորիդա։ Հետո նա լքել է ընտանիքին։

Երբ Մարիա Ելենա Միլագրո դե Հոյոս անունով կուբացի մի կին եկավ հիվանդանոց, որտեղ Թանցլերն աշխատում էր, վերջինս կնոջ մեջ տեսավ իր երազանքի մարմնավորումը։

Մարիան ծնվել էր սիգար պատրաստողի մի մեծ ընտանիքում։ Հիվանդանալուց հետո մայրը նրան բերել էր հիվանդանոց։

Թանցլերն իր սիրուն դեռ փոքր ժամանակվանից պատկերացրել էր հենց 22-ամյա երիտասարդ աղջկա կերպարով, այդ էր պատճառը, որ նա անմիջապես հասկացավ, որ Հոյոսն իր իրական սերն է։

Ցավոք, այդ ժամանակ՝ 1900-ականների սկզբին, տուբերկուլյոզը ճակատագրական հիվանդություն էր, ու չնայած տուբերկուլյոզը բուժելու հատուկ հմտություններ չուներ, Թանցլերը հաստատակամորեն որոշել էր փրկել Հոյոսին ու տարբեր դեղամիջոցներ էր պատրաստում ու ուղարկում Հոյոսի տուն՝ նվերների ու սիրո խոստովանությունների հետ։

Չնայած բժշկի ջանքերին՝ Հոյոսը դարձավ այս հիվանդության հերթական զոհը՝ 1931-ի հոկտեմբերին կյանքից հեռանալով։ Թանցլերը պնդում էր, որ աղջկան թաղեն Քի Ուեսթ կոչվող գերեզմանատանը, ու ստանալով նրա ծնողների համաձայնությունը՝ նա հանձնարարեց մի դագաղագործի պատրաստել աղջկա մարմինը։

Հոյոյի ընտանիքը չգիտեր, որ դագաղի միակ բանալին մնալու էր Թանցլերի մոտ։ Նա Հոյոյի մահվանից հետո 2 տարի շարունակ այցելում էր նրա գերեզմանին, ինչը բոլորը տարօրինակ էին համարում։ Բայց 1933 թվականի ապրիլին Թանցլերը հանեց աղջկա մարմինն ու պահեց իր տանը ու այլևս ստիպված չէր այցելել գերեզմանատուն։

Հիմա արդեն Թանցլերը մեկ այլ խնդիր էր դրել իր առջև։ Նա պետք է աներ ամեն բան մարմինը պահելու համար։ Ու նա արեց դա, ինչպես հարկն էր. մի հին ինքնաթիռի ներսում բժշկական լաբորատորիա ստեղծեց։ Նրա բազմաչարչար ջանքերն արդյունք տվեցին։

Երբ Հոյոսի քույրը հայտնաբերեց քրոջ դիակը բժշկի տանը, այլևս ոչինչ հնարավոր չէր անել։ Թանցլերին առաջադրվեց մեղադրանք, բայց մինչ հետազոտում էին մարմինը, հանցագործության վաղեմության ժամկետն անցավ, ու նա ազատ արձակվեց։

Հոյոսի մարմինը ներկայացրին ցուցադրության, ու շուրջ 7000 մարդ եկավ տեսնելու դիակը։ Նրա աճյունը վերջապես խաղաղությամբ հանգչեց հենց նույն գերեզմանատանը, որտեղ սկզբում թաղվել էր։ Կառլ Թանցլերին անհույս ռոմանտիկ էին համարում։ Իր կյանքի մնացած մասը նա ապրեց մենակ ու մահացավ 1952-ին իր տանը, որտեղ նրա մարմինը գտան մահից 3 շաբաթ անց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել