Woman Stand Wife Selling CustomՈմանք կարծում են, որ ամուսնությունները նախ և առաջ տնտեսապես շահավետ միություններ են, որի ապացույց կարող է լինել 19-րդ դարում կանանց առքուվաճառքը:

«Ամուսինն իր կնոջն ու երեխային տանում էր շուկա՝ հույս ունենալով նրանց աճուրդի միջոցով վաճառել ամենաբարձր գին առաջարկողին»: Սա հատված է Թոմաս Հարդի՝ 1886 թվականին գրած «Քեսթրբրիջի ղեկավարը» նովելից, որում տեղի ունեցող իրադարձություններն իրականում տեղի էին ունենում Անգլիայում:

1800-ականներին ամուսնու կողմից կնոջը վաճառելը շատ տարածված էր և համարվում էր ամուսնալուծության առավել հեշտ և շահավետ միջոց: Սովորական ամուսնալուծության համար անհրաժեշտ էր տեղական իշխանությունների և եկեղեցու համաձայնությունը ստանալ, որը երկար գործընթաց էր, իսկ բոլոր փաստաթղթերի հավաքագրումն այդ ժամանակ մոտավորապես 15.000 դոլար էր արժենում: Քանի որ շատերն ամուսնալուծվելու համար չունեին այդքան գումար, որոշում էին վաճառելու միջոցով ազատվել իրենց կանացից: Այս գործընթացը նման էր, երբ հիմա գյուղացին իր ապրանքը տանում է շուկա, նախնական գին առաջարկում, ապա, շատերին մերժելով, այն վաճառում ամենաբարձր գին առաջարկող գնորդին: Երբեմն գնորդները ժամեր շարունակ սակարկում էին կանանց ամուսինների հետ, մինչև հասնեին երկու կողմի համար էլ շահավետ համաձայնության:Color Etching Wife Selling Custom English

Բնականաբար, այդպիսի «ձեռնարկատիրական» գործունեությամբ զբաղվելը ապօրինի էր, բայց սովորաբար տեղական իշխանությունները ուղղակի աչք էին փակում կատարվածի վրա:

Կանանց ու երեխաների վաճառքը շատ նվաստացուցիչ էր որոշ մարդկանց համար, սակայն ոչ մի կին ոչինչ չէր կարող անել: Բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ 1753 թվականին Անգլիայում ամուսնական օրենսգրքի ընդունվելուց առաջ զույգին ամուսնացած ճանաչելու համար ոչ մի ընթացակարգ չէր պահանջվում. եթե կինն ու ամուսինը ապրում էին միասին, ապա համարվում էին ամուսնացած, և որևէ վեճ ունենալու դեպքում ամուսիններին դիտում էին որպես մեկ ընդհանուր ֆիզիկական անձի: Դժվար չէ կռահել, որ նրանցից տղամարդն էր համարվում գերակա, ով իրացնում էր նաև կնոջ իրավունքները:

Մինչ գործարքի ժամանակ կանայք ընդամենը օբյեկտ կամ ապրանք էին համարվում, միշտ չէ, որ նրանք դեմ էին լինում. երբեմն հենց կանանց նախաձեռնությամբ էր տեղի ունենում վաճառքը, քանի որ ուզում էին հնարավորինս արագ կերպով վերջ դնել իրենց դժբախտ ամուսնությանը: Որոշ դեպքերում կանայք կարող էին օգտվել վետոյի իրենց իրավունքից՝ համաձայնվել կամ հրաժարվել կոնկրետ անձին վաճառվելուց, եթե կարծում էին, որ գնորդը տհաճ անձնավորություն է:Black And White Man Selling Wife Baby

Թվում է, թե կանանց վաճառքը պետք է անհետացած լիներ մեր օրերում, բայց, փաստորեն, հին սովորույթները որոշ վայրերում դեռևս պահպանվել են: 2009 թվականին Հնդկաստանի աղքատ շրջաններից մեկում բացահայտվել էր, որ տեղի չինովնիկներից մեկը տղամարդկանց ստիպել է վաճառել իրենց կանանց, որպեսզի վճարեն իրենց պարտքերը:

Տարօրինակ է, բայց կանանց անգամ փորձել են վաճառել օնլայն հարթակում: 2016 թվականին eBay-ում մի հայտարարություն էր տեղադրվել, որով ամուսինն իր կնոջը աճուրդի միջոցով վաճառում էր՝ նկարագրության մեջ նշելով նրա բոլոր հմտություններն ու կարողությունները: Հետագայում պարզվեց, որ հեղինակն ընդամենը կատակ էր արել, բայց օնլայն աճուրդը լուրջ ընդունած մարդիկ կնոջ համար առաջարկել էին մինչև անգամ 65.000 դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել