Tert.am-ը գրում է.
Միշտ հնարավորություն կա հաղթելու. «Էրեբունի» թանգարանի դիմաց հանդես գալով բացօթյա ասուլիսով այս մասին ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ վստահություն կա, որ այս ընտրություններն էլ չեն կեղծվի՝ հաշվի առնելով հետընտրական զարգացումներն ու կոչերը,  թե մասնակցելով քաղաքական ուժերը լեգիտիմացնում են գործող իշխանությանը:
«9 տարի եղել եմ փաստաբան, պաշտպանել եմ մարդկանց, ում իրավունքները ոտնահարվել են։ Նույնիսկ եթե մեղադրանք են առաջադրել ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում, դա չի նշանակում դու չպետք է քո իրավունքները պաշտպանես, նույնիսկ այդ պարագայում, երբ թվում է  հնարավոր չէ ոչինչ անել, ու հաղթել: Միշտ կա հնարավորություն հաղթելու: Միշտ հիշեք՝ հաղթանակը գրանցվում է այն պարագայում, երբ գնում ես դեպի այդ հաղթանակը»,-ասաց նա:
Փոստանջյանի խոսքով՝ եթե քաղաքականության մեջ ես, ամեն ինչ պետք է անես պայքարը հասցնելու դեպի ապագան մղող հաղթանակի: «Եթե չես մասնակցում, պասիվ ես, ապա հաղթանակի մասին խոսելը բացառվում է»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել