Asekose.am-ը գրում է.

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը երեկ իր Instagram-ի «story» հավելվածում տեղադրել էր մի լուսանկար, որում «սմայլիկով» դեմքը թաքցրած աղջիկ էր՝ գրկախառնված մի տղամարդու հետ: Asekose.am-ը կապ հաստատեց Ժաննայի հետ՝ ճշտելու՝ արդյո՞ք լուսանկարի աղջիկն ինքն է, իսկ տղամարդն էլ՝ իր սիրելին:

«Նախ ասեմ, որ լուսանկարի աղջիկը ես չեմ, իսկ տղամարդն իմ շատ մտերիմ ընկերներից մեկն է, ով արդեն երկար ժամանակ է, ինչ Հայաստանում չի բնակվում: Մենք երեքով ընդհանուր կատակ ունենք այդ լուսանկարի հետ կապված, այդ պատճառով էլ տեղադրել եմ այն իմ միկրոբլոգում»,- պարզաբանեց Ժաննա Բուտուլյանը:

Վերջինիս խոսքով՝ տվյալ լուսանկարի խորհրդավորությունը միայն իրենք երեքով գիտեն.

«Տեղադրեցի լուսանկարը, որպեսզի միասին ծիծաղենք, միայն մենք ենք հասկանում դրա իմաստը»,- ավելացրեց Ժաննան՝ նշելով, որ իրեն և լուսանկարի տղամարդուն անձնական ոչինչ չի կապում:

Հարցին, թե արդյո՞ք մտավախություն չկար, որ այդ լուսանկարի պատճառով շփոթություն կարող է ստեղծվել՝ կապված իր անձնական կյանքի հետ, Ժաննան պատասխանեց.

«Անկեղծ ասած՝ ոչ: Չէի մտածում, որ այդ մի լուսանկարը նման արձագանք կստանա, և մարդիկ կսկսեն կասկածել, դա ինձ համար ընդամենը ծիծաղելի է»,- ասաց դերասանուհին:

 

Զրույցի ընթացքում Ժաննան հավելեց, որ այս պահին որևէ փոփոխություն չկա և սիրտը նախկինի պես զբաղված չէ.

«Իմ կյանքում տեղի ունեցած փոփոխությունները միայն աշխատանքային են, որոնց մասին, սակայն, ավելի ուշ կմանրամասնեմ»,- նշեց Ժաննա Բուտուլյանը:

Վերջում ավելացնենք, որ դերասանուհին Asekose.am-ին ցուցադրեց լուսանկարի օրիգինալ տարբերակը, որը, սակայն, հարգելով դերասանուհու խնդրանքը և այլ անձանց անձնական կյանքը՝ չենք հրաապարակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել