Հնարավոր է՝ ամուսնանալիս Ձեր մայրիկը ևս Ձեզ առաջարկած լինի կրել իր հարսանեկան զգեստը։ Դա ավանդույթի նման մի բան է։ Այնուամենայնիվ, շատ քիչ կանայք են իրականում ընդունում նման առաջարկը։ Իսկ եթե նույնիսկ համաձայնում են ու կրում, հավանաբար վերջին մարդն են լինում, որ կրում է այդ զգեստը։ Փենսիլվանիայից մի կին ոչ միայն կրել է մոր հարսանեկան զգեստը, այլև 11-րդ մարդն է եղել իր ընտանիքում, որ կրել է դա։ Զգեստն ընտանիքին պատկանել է 120 տարի, ու այս պատմությունը շատ ոգեշնչող է։

Հարս 1

Մերի Լոուրի Վարենը առաջինն էր, ով հագավ այս հարսանյաց զգեստը։ Նա կրել է զգեստը 120 տարի առաջ։

Հարս 2

Երկրորդ հարսնացուն զգեստը կրեց 50 տարի անց։ Ջեյն Վուդրուֆը, ով ամուսնացավ 1946 թվականին, սկիզբ դրեց զգեստը հագնելու այս ավանդույթին։

Հարս 3

Ընդամենը 2 տարի անց Վիրջինիա Վուդրուֆն ամուսնացավ այս զգեստով։ Բայց նա ստիպված էր մի փոքր ձևափոխել զգեստը, որ լիներ իր հագով։

Հարս 4

1960 թվականին Սառա Սեյլերը հագավ ընտանեկան հարսանեկան զգեստը իր հարսանիքի օրը։ Երևի նկատեցիք, որ քողը փոխվել է։

Հարս 5

16 տարի անց Լաիրդ Մաքքենելն ամուսնացավ այս զգեստով 1976-ին։ Չնայած տասնամյակներ էին անցել, զգեստը դեռ նորաոճ էր ու լավ տեսք ուներ։

Հարս 6

Լեզիլ Վուդրուֆ Քինգսթոնը կրեց հարսանյաց զգեստը 1977 թվականին, բայց նա տեսել էր զգեստը շուրջ երկու տասնամյակ առաջ՝ 4-րդ հարսնացուի հագին։ Այդ ժամանակ նա դեռ 5 տարեկան էր։ Լեզիլը նաև զգեստը կրած վերջին հարսնացուի մայրն է։

Հարս 7

Ժանեթ Քըրնսը ամուսնացավ զգեստով 1982 թվականին։

Հարս 8

1986 թվականին Ջեյն Օգդենը կրեց զգեստը, բայց նա կոտրեց ավանդույթը՝ հարսանեկան օրվա գունավոր լուսանկարով։

Հարս 9

Վիրջինիա Քըրնսը կրեց զգեստը 1989 թվականին։ Այն լիովին համապատասխանում էր 80-ականների ոճին։

Հարս 10

Անն Օգդենը զգեստը կրում էր 1991-ին։

Հարս 11

2015 թվականի հոկտեմբերին՝ առաջին հարսնացուի հարսանիքից 120, իսկ վերջինից 24 տարի անց Աբիգալի Քինգսթոնը կրեց զգեստն իր հարսանիքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել