Tert.am-ը գրում է.

Բաքվի բանտում պահվող Մարատ Ուելդանով-Գալուստյանի՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատանն ուղղված նամակները, այդ թվում՝ վերջին 5-ը, հասցեատիրոջը չեն հասել․ այս մասին Tert.am-ին պատմեց Մարատի քույրը՝ Մարիաննա Միրզոյանը՝ նշելով, որ դա պարզել է Ռուսաստանի հյուպատոսության բաժնի ղեկավար Յուլիա Դմիտրիևնայի հետ հեռախոսազրույցից:  

«Ադրբեջանը շարունակում է խախտել իմ եղբոր իրավունքները,- ասաց նա՝ հավելելով, որ արդեն մի քանի անգամ նա ցանկացել է մեկուսարանի հետ կապվել․ դիմել է և՛ գրավոր ձևով, և՛ փորձել է հեռախոսով զրուցել, սակայն որևէ արդյունք չի եղել,-նամակներին չեն պատասխանում, հեռախոսով էլ մեկուսարանի ղեկավարի հետ չեն միացնում: Մենք անգամ չենք կարողանում այցելել Մարատին մեկուսարան, ինչը նույնպես մարդու իրավունքների խախտում եմ ես համարում»:

Մարիաննա Միրզոյանը նաև պատմեց, որ ինքը նամակ է գրել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին, խնդրել է նրան, որ հանդիպի իր եղբոր հետ:


«Ապրիլի 10-ին Մարատը դիմել էր մեկուսարանի ղեկավարությանը, որ ցանկանում է տեսակցություն Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ, բայց քանի որ անհանգստանում էր, որ իր դիմումը չէր հասնի հասցեատիրոջը, ինձ ևս խնդրել է, որ ես նույնպես հարցը բարձրացնեմ: Ինչն էլ ես արեցի, հիմա սպասում եմ պատասխանի»,- նշեց Մարիաննա Միրզոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել