Картинки по запросу էրդողանԾուռը նստենք, դուզը խոսենք... Էրդողանը բռնապետությանն այլընտրանք չունի: Եվ սա միայն անձնական հավակնության հարց չէ: Թուրքական էլիտան հասկանում է, որ Քեմալը Թուրքիայի կյանքը չի փրկել, վախճանն է հետաձգել: Միևնույն ժամանակ, թուրքական էլիտան հասկանում է, որ սրի ուժով ստեղծածը կարելի է պահել միայն սրի ուժով, այլ ճանապարհ չկա, և բռնապետությունը, թերևս, միակ շանսն է...

Քեմալի ստեղծած «թուրք» գաղափարը չաշխատեց, Էրդողանը հետ է գնում «օսմանցու» գաղափարին, որը թույլ կտա գրողի ծոցն ուղարկել եվրոպացիներին՝ իրենց մարդու իրավունքներով ու ժողովրդավարությամբ, և «օսմացնու» իրավունքով կոտորել քրդերին այնպես, ինչպես հայրերին և այլ բնիկ ժողովուրդների: Էրդողանն առաջիկա տարիներին զբաղվելու է այն գործով, ինչն ամենալավն է ստացվել 11-րդ դարում Կենտրոնական Ասիայից մեր տարածաշրջան ներխուժած իր պապերի մոտ. նա կոտորելու է քրդերին և մյուս անհնազանդներին՝ փորձելով սրով պահպանել սրով ստեղծվածի կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել