Wnews.am-ը գրում է.

Ամեն փայլող բան չէ, որ ոսկի է, այսպես կարող ենք բնութագրել սեզոնի սուպերնորաձև թրենդները, որոնք, սակայն, խորհուրդ չենք տա կրել առօրյայում:

Նայելով մի քանի տասնամյակ առաջ արված որոշ լուսակարներ՝ հաճախ մտածում ենք. Աստված իմ, ինչպես էին նրանք այս տեսքով տանից դուրս գալիս: Գրեթե նմանատիպ բախտի են արժանանալու ներկայիս մի քանի թրենդները, որոնք անհնար է կրել առողջ դատողությամբ:

Պատռված ջինս և ցանցավոր զուգագուլպա

Երբ առաջին անգամ Քիմ Քարդաշյանը տեղադրեց այսպիսի լուսանկար, մենք մտածեցինք, որ դա հերթական էպատաժային քայլն է, բայց ո՛չ, պատռված ջինս և ցանցավոր զուգագուլպա համադրությունը դարձավ պոպուլյար: Փաստ է, որ սա թրենդ չէ՝ բոլոր ժամանակների համար, մի քանի անգամ կկրենք  այս համադրությունը, կձանձրանանք, կմնան միայն լուսանկարները և մեր բավական գռեհիկ տեսքը քաղաքի փողոցներում:

Crop-top, որն ամբողջությամբ բացում է որովայնը:

Ընդհանրապես, մենք սիրում ենք Crop-top-եր, երբ դրանք բարձր իրանով տաբատների կամ կիսաշրջազգեստների հետ են, բայց եթե խոսքը 15 տարի առաջ նորաձև Crop-top,  ցածր գոտկատեղով տաբատ գումարած փայլուն պիրսինգ պորտի մեջ համադրության մասին է՝  մենք ասում ենք ոչ:  Այնպես, որ դրանք ընտրելիս խուսափեք տարիներ առաջվա էսթետիկայից ու կրեք ավելի ժամանակակից ու սեքսուալ տարբերակով:

Բոդի, որը երևում է տաբատի տակից

Իվետա Մուկուչյանի բոդիները մեզ դուր են գալիս, դուր է գալիս նաև  Բելլա Հադիդի  streetstyl-ը, բայց այս հագուստի վրա պետք է անպայման փակցնել «վտանգավոր է տնային պայմաններում կրկնելու համար»: Հավատացեք, սովորական պայմաններում, քաղաքի փողոցներում  ազդրերի հատվածը բաց բոդիներ կրելը անհեթեթ ու անգամ հակաէսթետիկ կլինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել