Երբ 1922 թվականին հայտնաբերվեց Թութանհամոնի դամբարանը, սկսեցին աստվածների անեծքի մասին խոսակցություններ պտտվել պեղումներ կատարած թիմի շուրջ։

Երիտասարդ փարավոն Թութանհամոնը բազմել է գահին ընդամենը 9 տարեկանում ու մահացել 18-ում։ Նա կառավարել է Եգիպտոսը ընդամենը մեկ տասնամյակ՝ մ.թ.ա. 1332-1322 թվականներին։ Նրա մահը դրեց Եգիպտոսի 18-րդ դինաստիայի վերջը։

Երբ Թութանհամոնի դամբարանը հայտնաբերվեց 3000 տարի անց՝ 1922-ին, հնագետները պարզապես ապշած էին։ Նախկինում բոլորը հավատում էին, որ բոլոր թագավորական դամբարանները մինչև նրանց մահը արդեն կառուցվում էին Թագավորների հովիտ կոչվող վայրում, ու դրանցից շատերը նույնիսկ կողոպտել էին։

Թութանհամոնի դամբարանի պեղումները առաջնորդում էր հնագետ Հովարդ Քարթերը, ով 1891-ին համոզվեց, որ Հովտում առնվազն մեկ չհայտնաբերված դամբարան կա։ Քարնարվոնի 5-րդ կոմս, բրիտանացի արիստոկրատ ու Եգիպտոսով հետաքրքրված  Ջորջ Էդվարդ Սթանհոփ Մոլինո Հերբերթը օգնեց ֆինանսավորել պեղումները։

Պեղումների արդյունքում դամբարանի ներսում հայտնաբերվեցին մի քանի բիլիարդ դոլար արժողությամբ գանձեր։ Դրանից անմիջապես հետո սկսվեցին «Փարավոնների անեծք»-ի մասին խոսակցությունները, ըստ որի՝ եգիպտական ննջյալ թագավորների հանգիստը խանգարող յուրաքանչյուրին սև բախտ է սպասվում։ Որոշ վարկածների համաձայն՝ Քարթերն ինքն է առաջ քաշել անեծքի այդ գաղափարը՝ մամուլի ուշադրությունը պեղումների վայրից շեղելու համար։

Լորդ Քարնարվոնի հանկարծակի մահն ավելի թեժացրեց գերբնական ուժի մասին այս խոսակցությունները։ Քարնարվոնի մահվան պատճառ դարձավ այտին մժեղի խայթոցը, որը հետո՝ սափրվելու ընթացքում, նա վնասվել էր։ Արդյունքում այն բորբոքվել էր, և Քարնարվոնը մահացավ 56 տարեկանում Կահիրեի հյուրանոցում, արյան թունավորումից։

Հետաքրքրականն այն է, որ Քարնարվոնի մահվան պահին ամբողջ Կահիրեի լույսերը հանգեցին։ Նրա շուն Սյուզին էլ սատկեց հենց այդ երեկո։

«Անեծք»-ի մյուս զոհը ճառագայթաբանն էր, ով մահացել է անհայտ հիվանդությունից։ Հարուստ ամերիկացի Ջորջ Ջեյ Գուլդ I-ը, ով պատկերված է նկարում, մահացավ թոքաբորբից դամբարան այցելելուց հետո, իսկ Քարթերի թիմի մեկ այլ անդամ մահացավ մկնդեղի թունավորումից։

«Շերլոք Հոլմս»-ի հեղինակ Սըր Արթուր Քոնան Դոյլը հավատում էր գերբնական երևույթներին ու օգտագործեց իր լսարանին՝ Թութանհամոնի դամբարանի անեծքի տեսությունը տարածելու համար։ Մի լրագրի տված հարցազրույցում նա ասում է, որ հավատում է, որ հնում աստվածները ստեղծել են մահվան անեծքը իրենց դամբարանները հսկելու համար։

Չնայած Քարվարվոնը մահացավ դամբարանը բացահայտելուց կարճ ժամանակ անց, Քարթերը ապրեց ևս 16 տարի։ Թութանհամոնի շիրմաքարի բացմանը ներկա 58 մարդկանցից միայն 8-ը մահացավ հաջորդ 12 տարվա ընթացքում։

Ավելի նոր տեսություններն առաջ են քաշում այն պատճառաբանությունը, որ հին մումիաները կրում են բորբոսասնկերի որոշ վտանգավոր տեսակներ, ու դրանց դիպչելն արդեն իսկ թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց առողջության համար ռիսկային է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել