Տարեցտարի ավելանում է Ամերիկայի այն նահանգների թիվը, ուր մարիխուանայի օգտագործումն օրինական է: Հարկ է նշել, որ ժամանակի ընթացքում պակասում են նաև այն մարդիկ, ովքեր կարծում են, որ մարիխուանայի օգտագործումը խիստ պատժելի է ոչ միայն իրավական, այլ նաև բարոյական տեսանկյունից:

Այնուամենայնիվ, բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետությունում, մարիխուանայի աճեցումը, վաճառքն ու օգտագործումը քրեորեն պատժելի արարք է համարվում:

Լուսանկարում պատկերված են 2011 թվականին ՄԱԿ-ի կողմից արված հարցման արդյունքները, թե որ երկրներում է ամենաշատը սպառվում մարիխուանա: Ավելի կոնկրետ՝ քարտեզի միջոցով կարող ենք հասկանալ, թե որ երկրում տարեկան ինչքան մարիխուանա է օգտագործվում: Տարեկան օգտագործում ասելով հասկանում ենք, թե երկրի բնակչության քանի տոկոսն է գոնե մեկ անգամ այդ տարվա ընթացքում օգտագործել մարիխուանա:

Օրինակ՝ Սինգապուրը, ուր մարիխուանա ծխելու համար կարող եք բանտում հայտնվել, ըստ քարտեզի, ամենացածր հորիզոնականում է գտնվում: Հարավարևելյան Ասիայի գրեթե բոլոր երկրներում թմրանյութերի օտագործման դեմ գործում են բավականին խիստ օրենքներ: Ինդոնեզիայում մարիխուանա պահելու համար անձը կարող է դատապարտվել նվազագույնը չորս տարվա ազատազրկման, մինչդեռ Մալայզիայում թմրանյութերի հետ գործ ունեցողին անգամ մահապատժի են ենթարկում:

ԱՄՆ-ի միայն չորս նահանգում է մարիխուանայի օգտագործումը օրինականացված, սակայն հետազոտության արդյունքում պարզվել է, որ երկրի ընդամենը 13.7%-ն է այն տարեկան գոնե մեկ անգամ օգտագործում:Image result for marijuana use in colombia

Բայց իրավիճակն այլ է Հյուսիսային Մարիանյան կղզիներում և Պապուա Նոր Գվինեայում, ուր բնակչության համապատասխանաբար 22.2% և 29.5% տոկոսն օգտագործում է մարիխուանա: Հիշեցնենք, որ նշված հատվածներում մարիխուանայի օգտագործումն անօրինական է, սակայն, օրինակ, Պապուա Նոր Գվինեան աշխարհում ամենաշատ թմրանյութ արտադրող երկիրն է:

Նիդեռլանդներում, ուր կան հատուկ մարիխուանա վաճառող սրճարաններ, թմրանյութն օգտագործողների քանակը կազմում է բնակչության 5.4%-ը, ի տարբերություն, օրինակ, Իտալիայի՝ 14.6%-ով:

2013 թվականին Ուրուգվայը դարձավ առաջին երկիրը, ուր մարիխուանան բացարձակապես օրինականացվեց:

Չիլիում Մարիխուանայի անձնական օգտագործումը օրինական է դեռ 2015 թվականից, իսկ Կոլումբիայի իշխանությունները վերջերս ապաքրեականացրել են բժշկական կամ անձնական նպատակներով մարիխուանայի մինչև 20 բույս աճեցնելը:

Փաստորեն, իրականում ԱՄՆ-ն չէ, ուր մարիխուանայի օգտագործումն ամենատարածվածն է: Հարավային Ամերիկան այն մայրցամաքն է, որի երկրների մեծ մասը օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել