Այն բանից հետո, երբ մոտ կես դար առաջ Լուկովայի Սբ. Գեորգիա եկեղեցու տանիքը հուղարկավորության ժամանակ փլվեց, մարդիկ սկսեցին խուսափել դրանից: Գյուղի բնակիչները համոզված էին, որ եկեղեցին անիծված է և նախընտրում էին հավատքն առ Աստված այլ տեղում մատուցել:

Արդյունքում նկարիչ Յակուբ Հադրավեին հանձնարարվեց վերակառուցել տանիքը այցելուների և զբոսաշրջիկների ուշադրությունը 14-րդ դարի այդ լքված եկեղեցու վրա կենտրոնացնելու համար: Սա հեշտ առաջադրանք չէր, սակայն Հադրավեին հաջողվեց կատարել այն. նա եկեղեցում ուրվականներ «բնակեցրեց»:

Նա գիպսից ուրվականներ պատրաստեց, սպիտակ հագուստներ հագցրեց դրանց և գլխներին գլխաշորեր անցկացրեց՝ փակելով դրանց դեմքերը: 2014 թ. ամռանը գիպսե ֆիգուրները դրվեցին ընդունարանի մեջտեղի նստարաններին: Այդ օրվանից ի վեր եկեղեցին հայտնի դարձավ զբոսաշրջիկների շրջանում, որոնք այստեղ էին գալիս անգամ Բրազիլիայից և Ավստրալիայից՝ նայելու համար, թե ինչպես են ուրվականները գրավել եկեղեցին: Այդ զբոսաշրջիկներն իրենց հերթին գումար էին տրամադրում եկեղեցին հիմնովին բարենորոգելու համար:

Յակուբ Հադրավան ասել է, որ ուրվականները պատկանում են գերմանացիներին, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ապրել են այդ գյուղում և յուրաքանչյուր կիրակի եկել են այստեղ՝ աղոթելու: Ըստ նրա՝ նա ցանկանում էր եկեղեցին հետաքրքիր վայր դարձնել այցելուների համար և գումար հավաքել նորոգման համար. «Ես ցանկանում եմ աշխարհին ցույց տալ, որ այս վայրն իր անցյալն ունի, և այստեղ մարդիկ սովորական կյանքով են ապրել, մինչև որ ճակատագիրը երես չի թեքել այս վայրից»:

Սբ. Գեորգիայի եկեղեցին կառուցվել է 1352 թվականին, և դրա արտաքին տեսքը մինչ օրս չի փոփոխվել: Ահռելի գումարը, որը շարունակվում է հավաքվել զբոսաշրջիկների այցելություններից, վերջապես թույլ կտա եկեղեցուն վերականգնելու իր վեհ տեսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել