Tert.am-ը գրում է.

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը, անդրադառնալով Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ու դրա արդյունքներին, գրում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար առաջիկա օրերը կարող են ճգնաժամային լինել:

«Եթե այս ընթացքում նա ճիշտ քայլեր չկատարի՝ նրա դիրքի օրինականությունը հարցականի տակ կդրվի հավիտյան», - գրում է պարբերականը:

Financial Times-ը նկատում է, որ չնչին տոկոսային հարաբերությամբ հաղթած Էրդողանի առաջ լուրջ խնդիրներ կան ծառացած, և նրա համար այսուհետ հեշտ չի լինելու:

Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի հետ կապված ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետներից Սոներ Չաղափթայը բրիտանական պարբերականի հետ զրույցում ընդգծել է, որ ևս երեք ամսով երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու երկու պատճառ կարող է լինել. Էրդողանը կամ շարունակում է վախենալ հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցներից, կամ էլ վախենում է, որ հանրաքվեից հետո ընդդիմությունն իսկապես վերահաշվարկ պահանջելու վճռականություն կդրսևորի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել