Картинки по запросу հայաստան թուրքիաՄեր ու թուրքերի տարբերությունը բնակչության քանակը չի, ոչ էլ բանակի մեծությունը կամ զինվածությունը:

Թուրքերը մեծ «երազանքներ» ունեն ու պատրաստ են կրծել բոլորի կոկորդները, ովքեր կհամարձակվեն կասկածել այդ երազանքների վրա թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում:

Մենք նույնքան մեծ վախեր ունենք՝ թաքցրած խելացիության, խելամտության կամ իրատեսության թափանցիկ քողի տակ, ու պատրաստ ենք բանտարկել կամ ծաղրուծանակի ենթարկել բոլոր նրանց, ովքեր նույնիսկ կհամարձակվի մի փոքր բարձրաձայն երազել:

Հենց դա է պատճառը, որ նրանց «բանավեճը» օսմանիզմի, պանթուրքիզմի ու աթաթուրքիզմի մեջ է, իսկ մերը՝ արեւմտամետության ու ռուսամետության մեջ, կամ էլ հինգ շրջան զիջենք, թե յոթ, այսօր զիջենք, թե մի քանի տարուց...

Հենց դա է պատճառը, որ անընդհատ փոխվող աշխարհը նրանց համար հնարավորություն է, իսկ մեզ համար՝ մահացու վտանգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել