Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 500 գր
- չամիչ - 60 գր
- կաթ - 330 մլ
- շաքարավազ - 60 գր
- վանիլին - 1 պտղունց
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 30 գր
- ձու - 1 հատ
Պատրաստման եղանակ
- Շերտավոր խմորը գրտնակում ենք, չամիչի վրա եռման ջուր լցնում և թողնում ենք 20 րոպե:
- Պատրաստում ենք կրեմը: Կաթը, 20 գր շաքարավազն ու վանիլինը դնում ենք մարմանդ կրակին: Եռալուց հետո կաթսայի կափարիչը ծածկում ենք, կրակի տակն անջատում և զանգվածը թողնում 15 րոպե:
Ժամանակը լրանալուն պես կրակի տակը միացնում ենք և կրամի մեջ ավելացնում մնացած շաքարավազը, ձուն ու օսլան: Կրեմը թիակով լավ խառնում ենք, հովացնում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և տեղափոխում ենք սառնարան: - Խմորի վրա կրեմ ենք քսում և լցնում չամիչները:
- Խմորը ռուլետանման փաթաթում ենք և 2 սմ լայնությամբ շրջաններ կտրատում: Այս ամենից հետո մատներով բուլկիները տափակեցնում ենք ու տեղափոխում յուղաթղթապատ ձևամանի մեջ:
- Թխում ենք նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե:
Պատրաստեցինք շատ համեղ բուլկի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել