«Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ շատ քիչ տեղ է զբաղեցնում հարևան երկրների հետ առևտուրը՝ ընդհանուր առևտրաշրջանառության հազիվ 12-13 տոկոսը: Նախորդ տարվա ընթացքում հարևան Իրանի հետ արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է ընդհանուրի 4.7 տոկոսը, Վրաստանի հետ՝ 4.8 տոկոսը, Թուրքիայի հետ՝ 3.2 տոկոսը: Իսկ ահա այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանն ավելացրել է իր արտաքին առևտրաշրջանառությունը միայն Թուրքիայի հետ, իսկ մյուս երկու երկրների հետ առևտրատնտեսական կապերը զիջել են իրենց դիրքերը: Ի դեպ, այս ցուցանիշներն այնքան էլ լավ պատկերի մասին չեն խոսում, որովհետև ընդունված է համարել, որ անմիջական հարևան երկրների հետ ապրանքաշրջանառության տեսակարար կշիռը սովորաբար պետք է կազմի ընդհանուրի 30 տոկոսը, իսկ մեզ մոտ այն զիջում է մոտ երեք անգամ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել