Շատ աղջիկներ ստիպված են մտածել իրենց ընտրյալի բնավորության և արարքների մասին՝ փորձելով հասկանալ՝ համապատասխանո՞ւմ է արդյոք նա երկարատև հարաբերությունների համար, թե՞ նրա «փլեյբոյական» բնույթը դարձնում է նրան անպիտան ընտանեկան կյանքի համար։

Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը 10 նշան, որոնք կօգնեն հասկանալ, որ ձեր կողքին իսկական տղամարդ է, այլ ոչ կնամոլ, թեթևամիտ մի «պատանի»։

1. Մինչ ձեզ նա բազմաթիվ ընկերուհիներ չի փոխել

Կան տղաներ, որոնք ընկերուհի են փոխում ամեն ամիսը մեկ։ Միգուցե ոչ բոլոր դեպքերում այդպիսի տղամարդկանց կարելի է անվանել կնամոլ, սակայն նրանք լավագույն տարբերակը չեն ընտանիք կազմելու համար։ Այդ պատճառով նախկին ընկերուհիների քանակը ձեզ պետք է լուրջ մտորելու առիթ տա։

2. Նա սիրում է շփումներ

Իսկական տղամարդը միշտ ժամանակ կգտնի ձեզ հետ զրուցելու համար։ Պարտադիր չէ, որ դա լինի երկարատև զրույց, սակայն նա հնարավորությունը չի կորցնի իմանալու համար, թե որտեղ եք և արդյոք ձեզ հետ ամեն ինչ լավ է։

3. Նա ձեզ շատ ժամանակ է հատկացնում

Հարաբերությունների հիմքը շփումներն են, որոնք օգնում են ձեզ միմյանց ավելի լավ ճանաչել և լցվել միմյանց հանդեպ վստահությամբ։ Եթե ձեր զուգընկերը ձեզ հետ է անցկացնում իր ազատ ժամանակի մեծ մասը, ձեր կողքին իսկական տղամարդ է։

4. Նա չի փորձում ձեզ փոխել և ընդունում է ձեր բոլոր թերությունները

Շատ հարաբերություններ խարխլվում են միմյանց թերությունները չընդունելու պատճառով։ Այդ պատճառով, եթե ձեր ընտրյալը սիրում և գնահատում է ձեզ այնպիսին, ինչպիսին, որ կաք, փորձեք ձեռքից բաց չթողնել այդպիսի տղամարդուն։

5. Նա սիրում է ձեզ կրքոտ և անձնվիրաբար

Հարաբերությունների տիրակալը կիրքն է, այդ պատճառով, եթե ձեր ընկերը էգոիստ չէ և հարգում է ձեր որոշումները և ցանկությունները,  ամուր և երկարատև հարաբերությունների համար ավելի լավ թեկնածու չես էլ կարող գտնել։

6. Նա ձեր կողքին է նույնիսկ ձեր թուլության պահերին

Ձեր կյանքի երջանիկ և ուրախ պահերին ձեր կողքին կարող է լինել ձեր ամբողջ շրջապատը, բայց միայն իսկական, նվիրված տղամարդը կլինի ձեզ հետ դժվար պահերին։

7. Նա ամեն ինչ կանի ձեր պրոբլեմները լուծելու համար

Իսկական տղամարդը ամեն ինչ կանի, որպեսզի օգնի լուծել ձեր առջև ծագած պրոբլեմները և բարձրացնի ձեր տրամադրությունը։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել