Image resultOperativ.am-ը գրում է․

Ազատ եգիպտոսցիների կուսակցության պատգամավոր Ռիյադ Աբդել Սաթթարն առաջարկել է «Facebook» սոցիալական կայքը վճարովի դարձնել ողջ Եգիպտոսի տարածքում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Egypt Independent»-ին:

Աբդել Սաթթարն իր առաջարկությունը հիմնավորել է նրանով, որ «Facebook»-ի վճարովի դառնալը կօգնի պայքարել արմատականության, բռնության և ատելության թեժացման դեմ:

«Ազգային անվտանգության հետաքրքրությունները պահանջում են նմանատիպ վերահսկողություն, մասնավորապես, այն պայմաններում, երբ երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի ակտիվիստներն օգտագործում են սոցիալական կայքերն իրենց նպատակներով»,- նշել է խորհրդարանականը:

Եթե նրա առաջարկությունն ընդունեն, ապա սոցկայքը կարժենա ամսական 200 եգիպտական ֆունտ, որը հավասար է մոտավորապես 11 դոլարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել