Շատ բույսեր կարողանում են մաքրել տան օդը՝ հավաքելով փոշին, ծուխը, այլ մասնիկներ և առողջության համար վտանգավոր ծանր միացություններ:

Ներկայացնում ենք 6 լավագույն բույսերը, որոնք պետք է ունենաք տանը:

Ալոե

Այս բույսը շատ հարմար է տանը թթվածնի մակարդակի բարձրացման համար:

Այն նաև կլանում է ածխածնի երկօքսիդը, ածխածնի օքսիդը և ֆորմալդեհիդը:

Ֆիկուս

Ֆիկուսը շատ հեշտ է խնամել, քանի որ շատ լույս չի պահանջում: Այն արդյունավետ է, երբ բանը հասնում է օդի մաքրմանը ֆորմալդեհիդից: Բայց զգույշ եղեք, եթե փոքր երեխաներ ունեք կամ ընտանի կենդանիներ, քանի որ տերևները կարող են թունավոր լինել:

Բաղեղ

Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա այս բույսն իր տանը: Այն 6 ժամում օդից վերացնում է տոքսինների 60%-ը:

Քլորոֆիտում

Քլորոֆիտումը կարողանում է ֆոտոսինթեզ անել նվազագույն լուսավորության դեպքում: Այն հրաշալիորեն կլանում է տոքսինները, որոնցից են՝ ֆորմալդեհիդը, ստիրոլը, ածխածնի օքսիդը, նաև բենզինը: Մեկ բույսն արդյունավետորեն մաքրում է 200 քմ տարածքի օդը:

Սանսավերիա

Սանսավերիան գործնականում չի փչանում, շատ հարմար է տան համար: Շատ կայուն է և քիչ լույս է պահանջում ֆոտոսինթեզի համար: Նաև վերացնում է տոքսինները, շատ հարմար է ննջասենյակի համար, քանի որ գիշերը թթվածին է արտադրում:

Սպատիֆիլում

Սպատիֆիլումը շատ հարմար է օդից քիմիական տոքսինների վերացման համար: Այս բույսն օդից զտում է ֆորմալդեհիդը և տրիքլորէթիլենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել