Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում որսի ժամանակ վագրին հետապնդելով՝ որսորդը պատահաբար յուրահատուկ քարանձավ հայտնաբերեց: Ներս մտնելով՝ նա չհավատաց աչքերին:

Գտածոն այնքան գրավիչ էր, որ նա որոշեց թողնել որսը և շարունակել քարանձավի ուսումնասիրությունը:

Շուտով նա տարբեր նախշեր գտավ քարե պատերին:

Հետագա ուսումնասիությունները բացահայտեցին քարի մեջ փորված տաճարների և հուշարձանների մի ամբողջ համակարգ… և 29 տարբեր քարանձավ։

Ըստ փորձագետների՝ Աջանտա տաճարավանքային համալիրը կառուցել էր բուդդայական վանական մ. թ. ա. II դարից մինչև մ. թ. V դարում: Ամեն քարանձավ յուրահատուկ է, անկրկնելի դիզայնով:

Քարանձավների մեծ մասը լքվել էին VII դարում, բայց տեղացիների համար դրանք սրբավայր են մնացել:

Այստեղ բավական լավ պահպանված պատկերներ կան:

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել