Image result for turkey azerbaijan«Երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսի առանցք Ադրբեջանը և Թուրքիան ևս մեկ քայլով մերձեցան միմյանց։ «Էրդողանի սահմանադրությամբ» Թուրքիան վերջնականապես կդառնա ավտորիտար ռեժիմ ունեցող պետության, իսկ Ադրբեջանը այդպիսինն է արդեն 1993 թվականից։ Իլհամ Ալիևը արդեն հասցրել է երկու անգամ շնորհավորել Էրդողանին։ Ըստ երևույթին՝ Բաքվի բռնապետի համար Թուրքիան անցնում է «ամենակատարյալ» և «ընդունելի» կառավարման մոդելին, երբ «երկրի ղեկավարն» ունի բավականին լայն հնարավորություններ և լիազորություններ։ Եթե աշխարհաքաղաքականությունը թույլ տա, ապա Իլհամ Ալիևն ու Էրդողանը մինչև 2029 թվականը միահեծան կիշխեն հայոց արևելից և արևմտաց սահմանկից աշխարհներում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել