Ներկայացնում ենք, թե ֆրանսիացի հանրահայտ գուշակ Միշել Նոստրադամուսն ինչպիսին էր տեսնում 2017 թ.:

Նրա հետևորդները պնդում են, որ իրենց գրություններում նա շատ արժեքավոր տեղեկություն է գաղտնագրել:

Գերհզոր Չինաստանի վերածնունդ

Չինաստանը 2017 թ. թռիչք կգործի դեպի իր մեծություն: Դա կհանգեցնի զգալի հետևանքների և փոփոխություններ կանի համաշխարհային տնտեսական հավասարակշռության մեջ:

Ֆինանսական ճգնաժամ Իտալիայում

Ըստ մարգարեությունների՝ Իտալիան հաջորդ տնտեսական ճգնաժամի էպիկենտրոնում կհայտնվի:

«Տաք» պատերազմներ

Նոստրադամուսը կանխագուշակում է, որ այս տարի աշխարհը կպայթեցնեն, այսպես կոչված, տաք պատերազմները՝ կապված գլոբալ տաքացման պատճառով ռեսուրսների կտրուկ կրճատման հետ: Բայց գլխավոր համաշխարհային սպառնալիքը կմնա ահաբեկչությունը:

ԱՄՆ

2017 թ. ԱՄՆ-ն մեծ սպառնալիք կդառնա ողջ աշխարհի համար: Շատ կոռումպացված պաշտոնյաների և քաղաքական գործիչների տարաձայնությունների պատճառով կառավարությունը կկորցնի իր գործողությունների վերահսկողությունը և մի շարք չմտածված որոշումներ կընդունի, որոնց հետևանքները գլոբալ կլինեն:

Լատինական Ամերիկա

Ընթացիկ տարին պետք է որոշիչ լինի Լատինական Ամերիկայի երկրների համար: Հավանականություն կա, որ որոշ երկրների կառավարությունները կհեռանան քաղաքականության սոցիալիստական կուրսից և հող կստեղծեն տարածաշրջանում պոտենցիալ անկարգությունների համար:

Արևային էներգայի օգտագործում

Այս տարի արևի էներգիան պետք է կազմի էներգետիկ ռեսուրսների հիմնական մասը: Դա պետք է լավ ազդի այն երկրների տնտեսության վրա, որոնք խաղադրույք կանեն այդ էներգիայի տեսակի վրա:

Տիեզերքի կոմերցիոն նվաճում

2017 թ. տիեզերական թռիչքները կդադարեն պետական մենաշնորհ լինել, աստղերի մոտ կթռչեն մասնավոր կոմերցիոն ընկերությունների հրթիռները:

Ուկրաինա և Ռուսաստան

Նոստրադամուսի կանխատեսումների սիրահարները նշում են, որ մոտ ժամանակներս Ռուսաստանին և Ուկրաինային հաշտեցում է սպասվում: Սակայն այդ խաղաղության պայմանները չեն նշվում, միայն ակնարկում են, որ դեպքերի այդպիսի ընթացքը դուր չի գա ԱՄՆ-ին, իսկ եվրոպական երկրներն ուրախ կլինեն դրա համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել