Tert.am-ը գրում է.
 Վրաստանում հայկական մի խումբ կազմակերպություններ դիմել են երկրի խորհրդարանին, նախագահին՝ Վրաստանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պաշտոնական քննարկում անցկացնելու պահանջով:
 Tert.am-ի հետ զրույցում վրացագետ Ալիկ Էրոյանցն այս առնչությամբ ասաց, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է Հայաստանի համար: 

 «Ցեղասպանության ճանաչման հարցը մշտապես պետք է բարձրացնել, քննարկման դնել, սա պետք է անել մշտական հետևողականությամբ»,- նշեց վրացագետը: Միաժամանակ, Էրոյանցն ասաց, որ քիչ հավանական է, հեռանկարային, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի Վրաստանի կողմից կամ քննարկվի դրա ճանաչման հարցը:
 «Վրաստանի հասարակությունը, քաղաքական վերնախավը ներկա փուլում այն մակարդակի չեն հասել, որ հույս կապենք Ցեղասպանության ճանաչման հետ: Նախորդ իշխանությունների կառավարման տարիներին հարցը, եթե հիշում եք, խորհրդարանում բարձրացվեց, այն էլ վրացի պատգամավորների կողմից, ուստի կարևոր է, որ թե՛ հայ պատգամավորները Վրաստանում, թե՛ ՀԿ-ները հարցը շարունակեն բարձրացնեն, չնայած, կրկնում եմ, քիչ է հավանականությունը, որ հարցը քննարկվի»,- նշեց Ալիկ Էրոյանցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել