Hearing Aid1970 թվականին արված այս լուսանկարի հեղինակը Ջեք Բրեդլին է, ով կադրը ֆիքսեց այն պահին, երբ բժիշկն ի ծնե խուլ տղայի՝ Հարոլդ Վիթլսի ձախ ականջին ամրացրեց լսողական սարքը, ու տղան կյանքում առաջին անգամ ձայնային ազդանշաններ լսեց:

Այդ պահին բոլորը երկար էին սպասել, երբ խուլ մարդը կկարողանա լսել: Դեռ 13-րդ դարում լսողական խնդիրներ ունեցողներն օգտագործում էին կենդանիների եղջյուրներից պատրաստված փողեր: Դրանց ավելի թարմացված տարբերակներն ի հայտ եկան 18-րդ դարում, բայց փողի միջոցով ձայնն ընդամենը դեպի ականջ ուղղելը խուլ մարդկանց ոչ մի օգուտ չէր տալիս. այդպես միայն դժվար լսող մարդիկ էին կարողանում ավելի լավ լսել:Image result for ear trumpets

Ժամանակակից լսողական սարքերի առաջին նմուշները ստեղծվել են վաղ 1900-ականներին, սակայն անգամ այդ ժամանակ մարդիկ դժվարություններ էին ունենում սարքերը կրելիս, քանի որ դրանք բավականին մեծ չափեր ունեին: Մասնավորապես՝ 20-րդ դարի սկզբներին լսողական սարքերը նման էին մեծ արկղերի, որոնք իսկապես անհարմար էր ամբողջ օրն ականջի վրա կրել:

Արդեն 1950-ականներին հայտնված էլեկտրական տրանզիստորները հեղափոխություն առաջացրին լսողական սարքերի դարավոր պատմության մեջ: Տրանզիստորները մասնագետներին տալիս էին էլեկտրականությունը միացնելու և անջատելու հնարավորություն, ինչի միջոցով կարելի էր հեշտությամբ կառավարել էլեկտրականության հոսքը դեպի լսողական սարք: Հուրախություն խուլ մարդկանց՝ դրանց օգտագործման շնորհիվ լսողական սարքերը մեծ արկղերից վերածվեցին փոքրիկ սարքերի, գրեթե այնպիսին, ինչպիսին այժմյան սարքերն են: Վերջապես խուլ մարդիկ ևս կարող էին առանց մեծ դժվարությունների ընկալել ձայնային ազդանշանները:Image result for old hearing bulky box

Իհարկե, 21-րդ դարում ամեն ինչ ավելի արագ է ընթանում, և ամեն օր ու ամեն ժամ ստեղծվում են նոր մեթոդներ, նոր սարքեր, որոնք էլ ավելի են հեշտացնում առողջական խնդիրներ ունեցողների կյանքը, սակայն 19-րդ դարի կեսերին նման սարքի առկայությունն իսկապես մեծ ձեռքբերում էր ողջ մարդկության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել